Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Պրոքսի պատերազմներ. ուժի և վախի, շահի ու կորստի փոխկապակցված բալանս կամ դիսբալանս

Պրոքսի պատերազմներ. ուժի և վախի, շահի ու կորստի փոխկապակցված բալանս կամ դիսբալանս
08.10.2026 | 12:53

Այն փաստը, որ բոլոր մարդիկ են ձգտում իրենց պատկերացրած լավագույն կյանքին, ակնհայտ ու անհերքելի է։

Այն, որ նման նպատակին հասնելու պայմաններից են՝

1․ Ուրիշների ազդեցությունից ու ճնշումից հնարավորինս ազատ լինելը

2․ Ուրիշների վրա ազդելու և նրանց ճնշելու առավելագույնս հնարավորություն ունենալը, նույնպես ակնհայտ է ու հասկանալի։

Մարդիկ այդ պայմաններից առաջինի անունը դրել են ազատություն, իսկ երկրորդի անունն էլ՝ իրավունք։

Եվ նույն մարդկանց անկասելի ձգտումով ինչքան հնարավոր է նյութական և ոչ նյութական բարիքների տիրանալը, առավելագույն ազատություն ու իրավունք ունենալու ձգտումների հետ միասին կառավարել ու կառավարում են մարդկային հասարակության կյանքը և կկառավարեն ապագայում էլ։

Քանի որ կյանքի համար անհրաժեշտ բարիքների քանակությունը սահմանափակ է, իսկ ազատությունն ու իրավունքն էլ ուրիշների ազատության ու իրավունքի հաշվին կարող են լինել միայն, և բոլորն են իրենց հասանելի միջոցներով ձգտում այդ երեքին, այն է՝ բարեկեցության, ազատության և իրավունքի հնարավոր առավելագույնին, ապա այդ ամենը բերում է հակասությունների, կոնֆլիկտների ու պատերազմների։

Իսկ վերջիններս էլ շարունակվում են ուժի ու վախի և շահի ու կորստի վրա հիմնված նկատառումներով և գումարային բալանսով դրանց միջև։

Մասնավորապես, պատերազմ կոչեցյալները շարունակվում են այնքան ժամանակ, մինչև հակամարտ կողմերի էլիտաների շահը գերազանցում է նրանց ունեցած կորստին, կամ էլ որևէ կողմը հասնում է բացահայտ հաղթանակի։

Եթե այս տեսանկյունից նայում ենք ուկրաինական պատերազմին, որի սկզբնական նպատակը Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալն էր և Չինաստանի վերելքը կասեցնելը, ապա դա տեղի չունենալու պատճառով այդ պատերազմը շարունակվում է, քանի որ ուկրաինացիների ու ռուսների կոտորվելու հաշվին արևմտյան զենք արտադրողներն են հարստանում։

Դրանից բացի, այդ պատերազմի շարունակելը և հաղթանակի հասնելը Ռուսաստանի համար կապահովի կայուն տեղ որպես ուժային բևեռի, դրանով իսկ, Չինաստանի հետ միասին, հասնելով բազմաբևեռ աշխարհակարգի։

Դա էլ նշանակում է, որ պատերազմը կդադարի, հենց որ ռուսները հասնեն իրենց նպատակներին, բայց այդ ամենը կունենա շարունակություն, որը դարձյալ կկառավարվի ուժի ու վախի և շահի ու կորստի փոխկապակցված բալանսով կամ էլ դիսբալանսով ու նոր պրոքսի պատերազմներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ